Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի՝ «Իմ քայլը» խմբակցության առաջարկած թեկնածուն՝ Էդգար Շաթինյանն իր ելույթում կարևորեց հանձնաժողովի գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրերի վերլուծության գործառույթը, որով վեր կհանվեն ապօրինի հարստանալու ռիսկերը: Նա նշեց, որ Էթիկայի հանձնաժողովը մինչ օրս հայտարարագրերի վերլուծություն չի իրականացրել: