Ազգային ժողովում այսօր քննարկվում էր կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը: Բարձրագույն դատական խորհուրդը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկել է Արամայիս Փաշինյանի թեկնածությունը: Նա իր ելույթում նշեց, որ այն երևույթների դեմ, որ պայքարել է իր քաղաքացիական գործունեության շրջանում, ընտրվելու դեպքում հնարավորություն կունենա ավելի մեծ գործիքակազմով պայքարելու: Նա նշեց, որ կոռուպցիան հասարակության արմատացած հիվանդություններից է, և դժվար է պայքարել մի երևույթի դեմ, երբ բոլոր կողմերը գործում են փոխհամաձայնեցված՝ ամեն կերպ հակված են թաքցնել կոռուպցիոն գործարքը:
Նշենք, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության գաղտնի քվեարկությունը տեղի կունենա նոյեմբերի 19-ին՝ ԱԺ նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող նախասրահում: