Բաքվում կառավարության շենքի մոտակայքում բողոքի ակցիայի ժամանակ զանգվածային ձերբակալություններ են եղել: Մինչև ցույցի մեկնարկը ձերբակալվել է17 ընդդիադիր կուսակցական: Ոստիկանները, որոնք նաև եղել են քաղաքացիական հագուստով, ակցիայի կազմակերպիչների ու մասնակիցների հավաքվելուն պես սկսել են ձերբակալությունները՝ խոչընդոտելով լրագրողների աշխատանքը: Երեկ էլ Բաքվում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել էին ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության նախագահ Արիֆ Հաջիլիին: