Ինչպես արդեն հայտնել էինք՝ այսօր առավոտյան Բաքվում զանգվածային ձերբակալություններ են սկսվել, և թիրախում հայտնվել է «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցությունը:
Կեսօրից հետո պարզ դարձավ, որ ի թիվս այլոց՝ ձերբակալվել է նաև «Մուսավաթ»-ի նախագահ Արիֆ Հաջիլին: Ճանապարհային ոստիկանությունը կանգնեցրել է նրա ավտոմեքենան, Հաջիլիին դուրս բերել մեքենայից և տարել անհայտ ուղղությամբ:
Հիշեցնենք, որ «Մուսավաթ»-ը պատրաստվում էր այսօր Բաքվի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա անցկացնել՝ հանրահավաքների ազատությունը պաշտպանելու և երաշխավորելու պահանջով: Քաղաքային իշխանությունները հայտնել են, որ ակցիան արտոնված չի եղել: Չնայած դրան՝ Արիֆ Հաջիլին իր համակիրներին հորդորել էր մասնակցել ակցիային, ինչից հետո ոստիկանությունն էր հստակ հրահանգով գործի անցել: