Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ասել է, որ չի պատրաստվում համագործակցել ԵՄ երկրների հետ անվտանգության ոլորտում, հատկապես՝ Սիրիայից որպես փախստական ԵՄ թափանցած ահաբեկիչներին դիմակայելու հարցում:
«Մեր միջև համագործակցություն չկա, և մենք պատրաստ չենք դրան: Մենք հստակ հայտարարել ենք, որ մտադիր չենք օգնել որևէ երկրի անվտանգության ոլորտում, քանի դեռ տարբեր ոլորտներում՝ լինի տնտեսություն, անվտանգություն, քաղաքականություն, նրանք գործում են Սիրիայի դեմ»,- ասել է Բաշար Ասադը: