Գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը Ռումինիայում կայացած շախմատային բաց մրցաշարում գրավել է երրորդ տեղը:
Հայաստանի ներկայացուցիչը 9 հնարավորից վաստակել է 6.5 միավոր: Գևորգ Հարությունյանը կես միավոր է զիջել 1-2-րդ տեղերը բաժանած բելառուս Ալեքսեյ Ֆեոդորովին և ուկրաինացի Արտյոմ Օմելյային:
Մրցաշարին մասնակցել է 44 շախմատիստ, այդ թվում՝ 8 գրոսմայստեր: