Հայաստանի պատանեկան հավաքականը 12-րդ տեղն է զբաղեցրել Թուրքիայում կայացած՝ մինչև 16 տարեկանների շախմատային Օլիմպիադայում:
Վերջին՝ 9-րդ տուրում, Հայաստանի թիմը 1:3 հաշվով պարտվել է Բելառուսին և մրցաշարն ավարտել 11 միավորով:
Հայաստանի պատանեկան հավաքականի կազմում հանդես եկել Մամիկոն Ղարիբյանը, Արմեն Բարսեղյանը, Տիգրան Սարգսյանը, Ալբերտ Գևորգյանը և Աստղիկ Գևորգյանը:
Մրցաշարի կանոնադրության համաձայն՝ թիմի աղջիկ մասնակիցը պարտադիր պետք է մասնակցի 3 մրցախաղի:
Օլիմպիադային մասնակցել են 48 թիմեր: