Բաթումում ընթացող Եվրոպայի թիմային առաջնության վերջին տուրում Հայաստանի ընտրանին 3:1 հաշվով հաղթեց Հունաստանին:
Հավաքականի կազմում հաղթանակ տոնեցին Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը: Գաբրիել Սարգսյանը և Արման Փաշիկյանը ոչ-ոքիով ավարտեցին պարտիաները:
Դեռևս հայտնի չէ, թե հավաքականը մրցաշարային աղյուսակում վերջանական որերորդ տեղում է, քանի որ առաջատարները դեռ չեն ավարտել խաղերը: