Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հրանտ Մելքումյանը հաղթանակ տոնեց Եվրոպայի թիմային առաջնության վերջին տուրում:
Բաթումում ընթացող Եվրոպայի առաջնության 9-րդ տուրում Հայաստանը մրցում է Հունաստանի հետ: Երրորդ խաղատախտակին հանդես եկող Մելքումյանը սպիտակ խաղաքարերով առավելության հասավ հույն հակառակորդի նկատմամբ` պարտիայի 18-րդ քայլին ստիպելով նրան անձնատուր լինել:
Մյուս պարտիաները դեռևս ընթացքի մեջ են:
Վերջին տուրից առաջ տղամարդկանց ընտրանին 4-րդն է՝ 11 միավորով: 13-ական միավորով՝ առաջատարները Ուկրաինան և Ռուսաստանն են: