Հարյուրավոր կատալոնացիներ պատրաստ են բանտ նստելու՝ ի պաշտպանություն տարածաշրջանի անկախության համար շարժման ղեկավարների, որոնք պատիժներ են կրում իսպանական բանտերում:
Ըստ տեղական La Vanguardia թերթի, երկրի խոշոր քաղաքներում դատական հաստատությունների առջև հերթեր են գոյացել: Ակտիվիստները ցանկանում են, որ իրենց մեղավոր ճանաչեն այն նույն հոդվածներով, որոնց համաձայն դատապարտվել են շարժման առաջնորդները:
Ակցիային աջակցել է Կատալոնիայի ղեկավար Կիմ Թորրան: «Մեզ չեն կարող վախեցնել չդադարող սպառնալիքներով, նույնիսկ մեր նկատմամբ ընդգծված արհամարհանքով»,- ասել է Թորրան: