Պայթյուն է որոտացել Կասպից ծովում ադրբեջանական հետազոտական նավի վրա, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երեքը վիրավորվել, նրանցից մեկի վիճակը ծանր է:
Ըստ IRNA լրատվական գործակալության, Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել է. «Պայթյունը տեղի է ունեցել երեքշաբթի Բաքվի ափերի մոտ, երկրաբանական հետազոտություններում օգտագործման համար պայթուցիկ նյութեր տեղափոխող նավի վրա»: Պայթյունի պատճառների նախաքննություն է սկսվել: