Ուկրաինական բանակը և Կիևի հակառակորդները զորքերը դուրս են բերում շփման գծից Դոնբասի Զոլոտոե քաղաքի տարածքից: Ուկրաինայի նախագահի աշխատակազմից ասում են, որ գործողությունն ընթանում է ըստ պլանի, հանգիստ մթնոլորտում: Ռուսաստանի արտգործնախարարությունը նույնպես դրական է գնահատել ուժերի տարանջատման սկիզբը: ԵԱՀԿ-ն նշել է, որ զորքերի դուրսբերումը նպաստում է հակամարտության խաղաղ կարգավորմանը: Մոսկվան, Դոնեցկը և Լուգանսկը շեշտել են, որ ուժերի դուրսբերումը վերսկսվել է Կիևի նախաձեռնությամբ ՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ շփման գիծ այցերից հետո: Զելենսկին էլ հայտարարում է, որ մտադիր է Դոնբասն ու Ղրիմը Կիևի վերահսկողության տակ վերադարձնել դիվանագիտության և պատժամիջոցների օգնությամբ: Պետության ղեկավարի ընդդիմախոսները նրան մեղադրում են դավաճանության համար: Դոնբասում Զելենսկու վարած քաղաքականության դեմ բողոքի ցույցեր են անցկացվում Ուկրաինայի տարբեր քաղաքներում: