Չիտայի կայազորի զինվորական դատարանը ձերբակալել է զինծառայող Ռամիլ Շամսութդինովին, որը նախորդ ուրբաթ զորամասում կրակել և սպանել է ութ գործընկերների՝ երկու սպայի և վեց զինվորի:
Շամսութդինովի դեմ քրեական գործ է հարուցվել «երկու կամ ավելի անձանց սպանություն» հոդվածով, համաձայն որի նա կարող է դատապարտվել ութ տարվա ազատազրկումից մինչև ցմահ բանտարկություն:
Տյումենի 72.ru կայքը հրապարակել է Անդրբայկալյան ստորաբաժանման նախկին աշխատակցի խոսքը, որում նա պնդում է, որ սպանված սպաներից մեկը հայտնի էր նորակոչիկների ծաղրելու և նրանց հոգեբանական ծանր վիճակի հասցնելու մեջ:
Պորտալի զրուցակիցը նշել է, որ սպանված սպան, օրինակ, ստիպել է իր ենթականերին «5 ժամ անընդմեջ հանել և հագնել պաշտպանական բաճկոնը»:
Շամսութդինովի պաշտպանը նշել է, որ մեղադրյալը հանգամանքների զոհ է, եղել է աֆեկտի վիճակում և չի գիտակցել իր արարքը: «Կոմերսանտի» աղբյուրները հայտնում են, որ շարքային Շամսութդինովը կարող էր հանցանք գործել հետապնդման պատճառով: Հրապարակման համաձայն, գործընկերները կարող էին հետապնդել զինվորին՝ իր ազգային պատկանելության պատճառով: