Հոկտեմբերի 27-ին՝ երեկոյան, բրիտանական Քեմբրիջում 76 տարեկանում սրտի անբավարարությունից մահացել է նախկին խորհրդային այլախոհ, գրող Վլադիմիր Բուկովսկին: Նա ԽՍՀՄ այլախոհների շարժման հիմնադիրներից մեկն էր և հակախորհրդային գործունեության համար 12 տարի անցկացրել է բանտում ու ենթարկվել հարկադիր բուժման, հիշեցնում է ՌԻԱ Նովոստին: 1976-ին խորհրդային կառավարությունը նրան փոխանակեց Չիլիի կոմունիստների առաջնորդ Լուիս Կորվալանի հետ: Այդ ժամանակից Բուկովսկին ապրում էր Մեծ Բրիտանիայում: