Երկիր է վերադարձել ամերիկյան X-37B գաղտնի տիեզերանավը, որի մասին ոչինչ հայտնի չէ: Մինի տիեզերանավը վերադարձել է տիեզերքում գաղտնի առաքելությունից հետո: Այս անգամ ուղեծրում այն անցկացրել է 780 օր` 2017-ի սեպտեմբերի 7-ից մինչև 2019-ի հոկտեմբերի 27-ը:
Հայտնի է միայն այն, որ ամերիկյան Boeing ընկերության ստեղծած տիեզերանավը ուղեծիր է ուղարկել նոր կոմպակտ, նախկինում անհայտ, փոքր արբանյակներ, ռազմական փորձեր է իրականացրել տիեզերքում՝ կատարելով մինչև այժմ ամենաերկար թռիչքը:
Ըստ РИА Новости ռուսական լրատվամիջոցի, Արհեստական տիեզերական օբյեկտների կատալոգը, որը հասանելի է ԱՄՆ ռազմաօդային ուժերի space-track.org-ի մասնագիտացված կայքում, չի պարունակում տեղեկատվություն այդ արբանյակների մասին: Դրանց մասին տվյալներ չկան նաև ՄԱԿ-ի արտաքին տիեզերական հարցերով գրասենյակի UNOOSA կայքում տեղադրված կատալոգում: