Կիրակի Արգենտինայում անցկացված նախագահական ընտրություններում հաղթում է ընդդիմադիր թեկնածու Ալբերտո Ֆեռնանդեսը, որը ներկայացնում է ձախ կենտրոնամետ ուժերին:
Ֆեռնանդեսը ստացել է ընտրողների ավելի քան 47%-ի աջակցությունը և առաջ անցել երկրի ներկա նախագահ Մաուրիսիո Մակրիից, որն արդեն շնորհավորել է նրան հաղթանակի կապակցությամբ: Նախագահի պաշտոնի համար պայքարել է 6 թեկնածու, իսկ ընտրություններին մասնակցությունը կազմել Է 80,84 տոկոս: