ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին ասել է, որ «Միացյալ Նահանգները վերադառնում է Սիրիա՝ սիրիական ժողովրդից իրենց իսկ նավթային դաշտերը պաշտպանելու համար, ինչպես նաև շարունակում է թալանել այն»: Դա հաստատել է ամերիկյան The Washington Post-ը: Պարբերականը գրել է, որ քուրդ աշխարհազորայինների կողմից վերահսկվող Սիրիայի Դեյր Էզ Զորի նահանգ է Իրաքից ժամանել 170 բեռնատարներից բաղկացած ամերիկյան շարասյունը՝ զենքով և ռազմամթերքով: Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների, Պենտագոնը նախատեսել է 500 զինծառայողներ ուղարկել Սիրիայի հյուսիս-արևելքում նավթի հանքավայրերի հսկելու համար: Սիրիական աղբյուրները հայտնել են Բագոզի շրջանում ամերիկյան ռազմակայանի ստեղծման ծրագրերի մասին: