Միացյալ Թագավորության Էսսեքս կոմսությունում բեռնատարի մեջ հայտնաբերված 39 մահացածների առնչությամբ հարցաքննվում է 4 կասկածյալ:
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ի սկզբանե հայտնել էր, որ մահացածները Չինաստանի քաղաքացիներ են եղել, սակայն պաշտոնական Պեկինը մինչ այժմ չի հաստատել տեղեկությունը: Միևնույն ժամանակ Չինաստանի իշխանությունները սերտորեն գործակցում են Մեծ Բրիտանիայի իրավապահների հետ՝ պարզելու դիերի ինքնությունը:
Հիշեցնենք, որ դաժան հանցագործության կապակցությամբ անմիջապես էր քրեական գործ հարուցվել: