Մեծ Բրիտանիայում բեռնատարի մեջ հայտնաբերված 39 դիերի ինքնությունը պարզվել է. մահացածները Չինաստանի քաղաքացիներ են եղել:
Իրավապահները շարունակում են հարցաքննել թրեյլերի 25-ամյա վարորդին, որը ձերբակալվել էր սպանության կասկածանքով: Նրանք քննություն են սկսել այս գործով ու փորձում են պարզել հանցագործության հավանական այլ մասնակիցներին:
Հիշեցնենք, որ դիերով բեռնատարը Մեծ Բրիտանիա էր եկել Բուլղարիայից: 39 զոհերից 38-ը մեծահասակներ էին, մեկը՝ անչափահաս: