Բրիտանական Էսսեքսում բեռնատար է հայտնաբերվել, որի մեջ 39 դիակ է եղել: Ընդ որում, 38-ը՝ մեծահասակի, 1-ը՝ անչափահասի: Ոստիկանությունը ձերբակալել է կասկածելի 25-ամյա տղամարդու, որը նախնական տեղեկությունների համաձայն՝ իռլանդացի է:
Իրավապահները ենթադրում են, որ բեռնատարը Անգլիա է եկել Բուլղարիայից: Միջադեպի շահարկվող տարբերակներից է մարդկանց վաճառքը: