Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 23:25-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել այն մասին, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի 2-րդ հարկում պայթուցիկ սարք է հայտնաբերվել, և անհրաժեշտ է սակրավորների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հոգեբանական խորհրդակցության գծով հրահանգիչը, Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը:
2-րդ հարկի մուտքի դռան մոտ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակով անհայտ պարունակությամբ զանգված, որը պայթյունավտանգ չի եղել: