ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Անդրբայկալայի զորամասում ութ զինծառայողի սպանության փաստի առիթով: Կասկածյալը՝ 20-ամյա Ռամիլ Շամսութդինովը, Տյումենի շրջանի Վագայ գյուղից, ձերբակալվել է: Նա ծառայել էր ընդամենը 4 ամիս: Հարցաքննության ժամանակ Շամսութդինովն ասել է, որ չի ափսոսում արածի համար: Հիշեցնենք, որ հերթափոխի ժամանակ նա կրակել է իր գործընկերների վրա, ինչի պատճառով զոհվել է ութ, վիրավորվել երկու զինծառայող: