Անդրբայկալի երկրամասում տեղակայված վերանորոգման և տեխնիկական բազայի զինծառայողը գնդակահարել է ութ ծառայակցի: Պահակախմբի հերթափոխի ժամանակ Անդրբայկալի երկրամասում տեղակայված վերանորոգման և տեխնիկական բազայի զինծառայողը հաշվեցուցակային զենքից կրակ է բացել, ինչի հետևանքով զոհվել է ութ, վիրավորվել երկու զինծառայող: Պաշտպանության նախարարությունը հաստատել է կասկածյալի ձերբակալման լուրը: Ըստ նախնական տվյալների՝ զինծառայողի գործողությունը նյարդային խանգարման հետևանք է, որի դրդապատճառը կարող էին լինել զինվորական ծառայության հետ կապ չունեցող անձնական հանգամանքները: