Կարելիայում կրկեսային շոուի ժամանակ արջը հարձակվել է վարժեցնողի վրա: Տեղի ունեցածի մասին պատմել են ականատեսները:
Ներկայացման ժամանակ վարժեցնողն արջին ուտելիք է տվել, ինչը, հավանաբար, քիչ է թվացել, և նա հարձակվել է վարժեցնողի վրա:
Սկզբում հանդիսատեսը կարծել է, թե տեսարանը բեմադրության մաս է: Խուճապը սկսվել է այն ժամանակ, երբ վարժեցնողի օգնականը դուրս է հանել մտրակը և հարվածել կենդանուն՝ փորձելով հեռացնել նրան գետնին ընկած վարժեցնողից: Մարդիկ սկսել են փախչել դահլիճից: Արջին արագ հեռացրել են ուտելիքի և մտրակի օգնությամբ, սակայն, կատաղած կենդանին հասցրել է վազել բեմի երկայնքով, ինչը սարսափեցրել է հանդիսականին: