Այսօր լուսադեմին Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղում արջն ընկել է թակարդը: ԱԻՆ-ը ահազանգը ստանալուն պես մեկնել է դեպքի վայր ու պարզել, որ կենդանու թաթն արգելափակվել է հողամասի մետաղյա ցանկապատի մեջ: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աշխատակիցները քնեցրել են արջին և փրկարարների օգնությամբ տեղափոխել անվտանգ տարածք: