Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրեթ Քրամպ-Կարենբաուերն առաջարկել է միջազգային ուժեր ստեղծել Սիրիայի «անվտանգության գոտին» հսկելու նպատակով: Ընդ որում, խմբում կներգրավվեն նաև Անկարան և Մոսկվան: Նախարարը հայտարարել է, որ առաջարկը համաձայնեցվել է կանցլեր Անգելա Մերկելի հետ:
«Եվրոպային հարիր չէ լինել դիտորդի դերում, պետք է նախաձեռնող լինել և հանդես գալ սեփական առաջարկներով»,- ասել է Աննեգրեթ Քրամպ-Կարենբաուերը:
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն էլ Թուրքիային կոչ է արել վերջնականապես դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում և հավատարիմ մնալ միջազգային մարդասիրական օրենքին: