Անգլիայի հյուսիսում գտնվող Մանչեսթր քաղաքի ոստիկանությունը հետաքննում է առևտրի կենտրոնում տեղի ունեցած դանակահարության դեպքը: Առևտրի կենտրոնը տարհանվել է, երբ զինված ոստիկանությունը շտապել է դեպքի վայր, զոհերին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:
Դանակով 5 մարդու վիրավորելու համար ձերբակալվել է 40-ամյա տղամարդ: Հարձակման դրդապատճառներն առայժմ պարզ չեն, բայց գործով զբաղվում է հակաահաբեկչության ոստիկանությունը, քանի որ քաղաքը հայտնի է վերջին տարիների ամենասարսափելի զինված հարձակմամբ: 2017-ի մայիսին Արիանա Գրանդեի փոփ համերգի վերջում մահապարտ ահաբեկիչը 22 մարդու կյանք խլեց: