Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է մեկ քաղաքացու, որին կասկածում են Հալլե քաղաքում սինագոգի դիմաց երկու տղամարդու սպանության համար: Ոստիկանության տվյալով, կրակողները մի քանիսն են եղել: Bild պարբերականը տեղեկացրել էր, որ անհայտ անձը նռնակ էր նետել հրեական գերեզմանատան տարածքում, ինչը պարտադրել է իրավապահներին ուժեղացնել նաև Դրեզդեն քաղաքի սինագոգի և հրեական գերեզմանատան հսկողությունը: Պարբերականը տեղեկացրել է մեկ այլ քաղաքում՝ Հալլեի մոտ գտնվող Վիդերսդորֆում տեղի ունեցած հրաձգության մասին: