Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Սինգապուրի վարչապետի՝ Հայաստան պաշտոնական այցի, ինչպես նաև ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի կապակցությամբ՝ մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի:
Մասնավորապես՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 08.00-ից 15.00-ն, փակ է լինելու Անտառային փողոցը՝ Անտառային - Լեռ Կամսարի խաչմերուկից Անտառային - Դեմիրճյան խաչմերուկը:
Նույն օրը՝ ժամը 14.30-ից 17.00-ն, փակ է լինելու նաև Աբովյան փողոցը՝ Աբովյան - Թումանյան խաչմերուկից Աբովյան - Արամի խաչմերուկը և Պուշկինի փողոցը՝ Պուշկին - Հին Երևանցի խաչմերուկից Սախարովի հրապարակ:
Նույն օրը՝ ժամը 12.00-ից 17.00-ն, փակ են լինելու նաև Բաղրամյան պողոտան՝ Բաղրամյան - Պռոշյան խաչմերուկից Բաղրամյան - Դեմիրճյան խաչմերուկը, իսկ ժամը 17.00-ից 20.00-ն՝ Պռոշյան և Պարոնյան փողոցները՝ Բաղրամյան - Պռոշյան խաչմերուկից Մաշտոց - Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկը: