ԱՄՆ Սենատի հատկացումների կոմիտեն միաձայն ընդունել է «Հայաստանում հետագա ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների համար լրացուցիչ միջոցներ հատկացնելու մասին» դրույթը: ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հաղորդում է, որ հատկացումները կավելանան ԱՄՆ տնտեսական աջակցության և զարգացման հիմնադրամից տրամադրվող և արդեն հաստատված 17,6 մլն դոլարին, որից է 1,5 մլն դոլար՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի, 600 000 դոլար՝ միջազգային ռազմական կրթության և կադրերի պատրաստման և 1 մլն դոլար՝ օտարերկրյա ռազմական ֆինանսավորման համար: