Թուրքիայի ոստիկանական ստորաբաժանումները երեկ ներխուժել են Ստամբուլի «Ֆաթիհ» թաղամասի տներից մեկը և տեղում լիտրերով կեղծ ալկոհոլ են առգրավել՝ հընթացս ՀՀ 2 քաղաքացու բերման ենթարկելով: Թուրքական աղբյուրների փոխանցմամբ՝ իրավապահներն ահազանգ են ստացել այն մասին, որ ընդհատակում կեղծ խմիչք է արտադրվում և իրենց փոխանցված հասցեում օտարերկրացի քաղաքացիներ են ճամպրուկներով ելումուտ անում: Արդյունքում՝ ոստիկանությունը տեղում հայտնաբերել և առգրավել է շշեր, ձագարներ, պիտակավորման համար օգտագործվող գործիքներ, պիտակներ և կափարիչներ:
Ավելի ուշ փոխանցվեց նաև, որ բերման ենթարկված կասկածյալներից` Զարուհի Ռ.-ն հարցաքննությունից մեկ օր անց ազատ է արձակվել, իսկ կասկածյալ Կարեն Գ.-ն դեռևս ձերբակալված է: