Այսօր Հայաստանում առաջին անգամ կհնչի Տիգրան Մանսուրյանի Թավջութակի 4-րդ կոնցերտը: Մեր ժամանակների լավագույն դիրիժորներից մեկը՝ Անդրեյ Բորեյկոն, հատուկ ժամանել է Հայաստան Մանսուրյանի այս ստեղծագործությունը ղեկավարելու համար: Համերգը կանցնի Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում և նվիրված է Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին: Կոնցերտը կհնչի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ:
Մենակատարը անվանի թավջութակահար Սևակ Ավանեսյանն է Բելգիայից, որը հանդես է գալիս Եվրոպայի լավագույն նվագախմբերի ու դիրիժորների հետ: