Սեպտեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Սուրբ Գայանե վանքում մասնակցեց Պատարագի սրբազան արարողությանը: Սուրբ պատարագի ավարտից հետո Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի շիրիմի առջև կատարվել է հոգեհանգստյան կարգ: Հոգեհանգստյան կարգին ներկա էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսները, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի առաջնորդները, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, ինչպես նաև տարբեր երկրներից Հայաստան ժամանած Մայր Աթոռի բարերարներ և լուսահոգի Հայրապետի ազգականները: Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց շարունակել իրագործել Հայրապետի պատգամը, որպեսզի մեր ժողովրդի ապագան լինի պայծառ և հայրենիքը ապրի խաղաղության, ապահովության և բարօրության մեջ: