ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 21-ի կեսօրից հետո սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումների ժամանակ՝ 20-25 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 21-ի ցերեկը ՀՀ հյուսիսային շրջաններում, իսկ սեպտեմբերի 22-ին առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, 21-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
Սեպտեմբերի 22-ին օդի ջերմաստիճանը կնվազի 8-10, իսկ սեպտեմբերի 23-25-ը աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով։
Երևան քաղաքում սեպտեմբերի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 21-ի կեսօրից հետո սպասվում է քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ։