Զոհրաբ Մնացականյանի այցը մերձբալթյան երկրներ մեկնարկեց Լիտվայից: Լիտվայի վարչապետի, արտաքին գործերի նախարարի հետ և այլ հանդիպումների արդյունքում ուղենշվել են գործակցության նոր հեռանկարներ: Պաշտոնական այցի ընթացքում քննարկված հայ-լիտվական երկկողմ օրակարգում ոլորտների լայն շրջանակ էր ընդգրկված՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտը, տեղեկատվական լուծումների, ֆինանսական տեխնոլոգիաների, կենսատեխնոլոգիաների, ինչպես նաև մշակույթի և այլ ոլորտներ: