Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը դադարեցրեց հացադուլը:
Մշակույթի նախարարի աշխատասենյակում կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը դադարեցրեց հացադուլը: Դեկտեմբերի 3-ից արվեստագետը պահանջում էր «Տատիկիս վարսերը» ֆիլմը նկարելու համար 3 տարի առաջ խոստացված գումարը: Հացադուլի ընթացքում Գալստյանին այցելել է նախագահ Արմեն Սարգսյանը, ուղերձ է փոխանցել Ամենայն հայոց կաթողիկոսը: Լիլիթ Մակունցն էլ այցի ժամանակ կինոռեժիսորին հրավիրել էր մշակույթի նախարարություն:
Մանրամասները՝ տեսանյութում