Հայ-ռուսական համատեղ կինոարտադրությունը ներկայանում է «Սպիտակ» ֆիլմով:
Մոսկվայում կայացել է ռուս ռեժիսոր Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» ֆիլմի նախ փակ ցուցադրությունը, ապա՝ պրեմիերան: Ռուս-հայկական համատեղ արտադրության ֆիլմը պարգևատրվել է Մոսկվայի կինոփառատոնում ՝ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար: Ֆիլմի առաջին մասը նկարահանվել է Ղրիմում, երկրորդ մասը` Հայաստանում։ Սցենարի հեղինակը Մարինա Սոչինսկայան է, երաժշտությունը գրել է Սերժ Թանկյանը։ Գլխավոր դերերում հանդես են եկել Հերմինե Ստեփանյանն ու Լեռնիկ Հարությունյանը:
Մանրամասները՝ տեսանյութում