Ֆրանկֆուրտում հյուրանոցի 21-րդ հարկի հարթակից ընկել ու մահացել է գերմանացի արքայազն Կառլոս Պատրիկ Գոդհարդը:
Ֆրանկֆուրտում հյուրանոցի 21-րդ հարկի հարթակից ընկել ու մահացել է գերմանացի արքայազն Կառլոս Պատրիկ Գոդհարդը: Նա Հոհեն-Ցոլեռն արքայատոհմից էր: Մահվան հանգամանքները դեռ անհայտ են, բայց ենթադրվում է, որ նա կարող էր ինքնասպան լինել: Հանգստյան օրերին Գոդհարդին բաց էին թողել բանտից. նա ազատազրկման էր դատապարտված խարդախության համար։ 4 տարվա ազատազրկումը ավարտվելու էր հուլիսին: