Երկու երկրները սոցիալական նոր համաձայնագիր կկնքեն:
Հայաստանն ու Քուվեյթը գործակցության օրակարգը հարստացնում են նոր ծրագրերով: Երկու երկրների սոցիալական հարցերի նախարարությունները պատրաստվում են նոր համաձայնագիր կնքել: Տնտեսական հարցերով նորանշանակ պետնախարար Հինդ Սաբիհ Ալ-Սաբիհն այս մասին հայտնել է Բաղրամյան 26-ում:
Քուվեյթի աջակցությամբ 2017-ին բացվել է Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի նոր մասնաշենքը:
«Հայաստանը շնորհակալ է՝ ծերերին օգնելու աստվածահաճո գործի համար»,- ասել է նախագահ Սարգսյանը:
Ի դեպ, քուվեյթցի նախարարը հաճախ է Հայաստան գալիս՝ որպես զբոսաշրջիկ, և նույնը խորհուրդ է տալիս իր հայրենակիցներին: