Հայաստանն ու Ռուսաստանը պետք է վերականգնեն երկաթուղային կապը:
Մոսկվայում Հայաստանի դեսպանի հետ հայ-ռուսական օրակարգի հարցերն են քննարկել ռուս պատգամավորները: Շեշտել են՝ Հայաստանը Ռուսաստանի ամենավստահելի գործընկերն է միջազգային հարթակներում: Խոսվել է երկաթուղային կապը վերականգնելու անհրաժեշտության մասին: