Բրիջիթ Բրինքն ընդգծել է խաղաղապահ առաքելություններում ՀՀ-ի հետ արդյունավետ գործակցությունը:
Հանրապետության նախագահը մեծապես կարևորում է Միացյալ Նահանգների ներդրումը՝ տարածաշրջանի փխրուն կայունությունը պահպանելու գործում, և արցախյան կարգավորման ջանքերը՝ մյուս համանախագահ պետությունների հետ: Այս մասին Սերժ Սարգսյանը խոսել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքի հետ հանդիպմանը:
Պետության ղեկավարի գնահատմամբ՝ հայ-ամերիկյան հարաբերությունները վերընթաց զարգացում ունեն: Նշվել է, որ տնտեսական գործակցությանը զուգահեռ կարևոր է քաղաքական երկխոսության ակտիվացումը: Բրիջիթ Բրինքն ընդգծել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարում և խաղաղապահ առաքելություններում Հայաստանի հետ արդյունավետ գործակցությունը: