Նախագահ ընտրվելու դեպքում Արմեն Սարգսյանը պատրաստ է աշխատել «Ելքի» հետ:
Կառուցողական և բաց. խորհրդարանում ընդդիմադիր «Ելք» խմբակցության հետ հանդիպումն այսպես է բնորոշել Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը: Նախագահ ընտրվելու դեպքում, ասել է, պատրաստ է աշխատել «Ելքի» հետ: Ընդդիմադիրներն էլ չեն դժգոհել հանդիպումից: