Նախօրերին կառավարությունում KFW բանկի հետ ստորագրված պայմանագրով՝ երկիրը 5.3 մլն եվրո է ստանալու՝ գործընթացը սուբսիդավորելու համար:
Որ կարկուտ-ցրտահարությունից հետո՝ ֆերմերն առանց բերքի ու փողի չմնա, Հայաստանը սկսում է գյուղապահովագրության ծրագիրը: Նախօրերին կառավարությունում KFW բանկի հետ ստորագրված պայմանագրով՝ երկիրը 5.3 մլն եվրո է ստանալու՝ գործընթացը սուբսիդավորելու համար: Շվեյցարական, հյուսիս-ամերիկյան և իտալական խորհրդատուների հետ՝ մեր կենտրոնական բանկը ստեղծում է ՆԱՐՄԱ անունով բյուրո, որն էլ ագրարային մասնագետների հետ քննարկելու-որոշելու է՝ գյուղապահովագրությունը պարտադիր, թե կամովի լինի: Եթե ամեն ինչ նախատեսածի պես առաջ գնա՝ եկող տարվա վերջին արդեն կվաճառվեն առաջին պոլիսները՝ այսօր հայտարարել է գյուղատնտեսության փոխնախարարը: Թե որ մարզի քանի ֆերմերից կսկսվի փորձնական պիլոտ-ծրագիրը՝ դեռ հայտնի չէ: Պարզ չէ նաև՝ առաջինն ապահովագրվող կուլտուրան որը կլինի: