Առանց ձմեռային անվադողերի որևէ տեղ ճամփա ընկնել խորհուրդ չի տրվում:
Այսօր ձյուն կգա միայն հյուսիսային շրջաններում, իսկ վաղը տեղումներ չեն լինի, բայց ցուրտն աստիճանաբար կսաստկանա: Առաջիկա օրերին ջերմաչափի սնդիկը կիջնի ևս 5-7 նիշով: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհն այս պահին փակ է: Դժվար է անցնել Վարդենյաց լեռնանցքով Գորիս-Խնձորեսկով, Գորիս-Խոզնավարով: Մարզային ճանապարհները տեղ-տեղ սառած են կամ էլ՝ մառախուղի մեջ: Առանց ձմեռային անվադողերի որևէ տեղ ճամփա ընկնել խորհուրդ չի տրվում: