Զինված ուժերում հոգևոր ծառայության 20-ամյակն է:
Բանակ- եկեղեցի, եկեղեցի-պետություն կապերը ժամանակակից մոտեցմամբ գուցե ընդունելի չեն, բայց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը վստահ է՝ մեր երկրում դրանք մինչև հիմա եղել ու հետո էլ շատ ամուր են լինելու: Նախարար Սարգսյանը՝ դեկտեմբերի 8-ին՝ Սունդուկյանի թատրոնում, մասնակցել է Զինված ուժերի հոգևոր առաջնորդության 20-ամյակի հանդիսությանը: