Լիագումար նստաշրջանը կքննարկի միջազգային իրավիճակի զարգացման միտումները և հավաքական անվտանգության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումները:
Բելառուսի մայրաքաղաքում մեկնարկել է ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նստաշրջանը, որին մասնակցում է նաև նախագահ Սարգսյանը: Լիագումար նստաշրջանը կքննարկի միջազգային իրավիճակի զարգացման միտումները և հավաքական անվտանգության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումները: ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները կընդունեն նաև հռչակագիր՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 25 ամյակի և կազմակերպության 15 ամյակի կապակցությամբ: