Կիևում Սևծովյան տնտեսական համագործակցության վեհաժողովի ընդունած հռչակագիրը չի կարող ազդել արցախյան հիմնահարցի վրա,-հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Կիևում Սևծովյան տնտեսական համագործակցության վեհաժողովի ընդունած հռչակագիրը չի կարող ազդել արցախյան հիմնահարցի վրա,-հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Տարածքային ամբողջականության սկզբունքը փաթեթից տարանջատելու՝ վեհաժողովի որոշումը, Շարմազանովի խոսքով, որևէ իրավական հիմք չունի: Հիշեցնենք, որ երեկ կառույցը առանց մեր պատվիրակության մասնակցության, ընդունել է տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը վերաբերող փաստաթուղթ, որը հակասում է միջազգային իրավունքի սկզբունքներին: