ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության, ինչպես նաև Շվեյցարիայի հետ Երևանի դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի կապակցությամբ Ժնևում տեղի է ունեցել համերգ աշխարհահռչակ երաժիշտ Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ:
ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության, ինչպես նաև Շվեյցարիայի հետ Երևանի դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի կապակցությամբ Ժնևում տեղի է ունեցել համերգ աշխարհահռչակ երաժիշտ Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ: Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը նշել է, որ քառորդ դար առաջ Հայաստանը միացավ ինքնիշխան պետությունների ընտանիքին՝ իրականություն դարձնելով աշխարհասփյուռ հայության սերունդների երազանքը: Ժնևի քաղաքապետ Ռեմի Պագանին ընդգծել է, որ հայ ժողովուրդը մշտապես կարողացել է դիմակայել բոլոր մարտահրավերներին, այդ թվում՝ 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությանը։ Ելույթ են ունեցել նաև ՄԱԿ-ում Շվեյցարիայի դեսպանը, ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակի տնօրենը, որ կարևորել է ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող խաղաղապահ առաքելություններին Հայաստանի մասնակցությունը։