Թե ինչպես պայքարել կոռուպցիայի դեմ և ինչպես վերահսկել համակարգը՝ կքննարկեն երեւանյան համաժողովին:
Գրեկոն առաջարկում է մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության բարեփոխումների իր տարբերակները: Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը 2015-ին առանձնացրել էր 18 հանձնարարականներ, որոնց մի մասն արդեն իրականացվել է: Այժմ օրակարգում դատական համակարգի թափանցիկությունն է: Թե ինչպես պայքարել կոռուպցիայի դեմ և ինչպես վերահսկել համակարգը՝ կքննարկեն երեւանյան համաժողովին: Փորձագետների համար առաջնային է, որ մարդիկ իմանան և վստահեն առանց ճնշումների դատական համակարգին: Գործնական առաջարկները հաշվի կառնվեն դատական օրենսգրքում: