Հեծանվային ֆեդերացիան 3 առաջարկ է ներկայացրել քաղաքապետարան:
Երևանում երկանիվ ընկերոջ հետ երթևեկողները մի շարք արգելքների են հանդիպում: Ճանապարհի աջ մասով է պետք հեծանիվը քշել. այնտեղ կայանած են մեքենաները, իսկ մայթերին՝ մարդիկ դեռ պատրաստ չեն՝ ճանապարհը անիվների հետ կիսել: Նաև հեծանիվը կայանելու տեղ չկա: Որ օրենքով կարգավորվի հեծանվորդ-վարորդ-հետիոտն եռանկյունին, հեծանվային ֆեդերացիան 3 առաջարկ է ներկայացրել քաղաքապետարան: